12 01 2021

Միջազգային կառույցներից խռովելը բերելու է նրան, որ մնալու ենք Ալիևի հույսին․ Էդմոն Մարուքյան



Իրենք համարում են այս հաղթանակը որպես խնդրի կարգավորման ավարտ: Հետևաբար խոսում են առևտրի մասին: Մենք տեսնում ենք, որ իրենց այդ լուծելու հետևանքով ունենք ռազմագերիներ, դիակների փոխանակման խնդիրներ: Այս հարցերը պետք է լուծումներ ստանան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ Արցախի հակամարտության մասին արդեն պետք է խոսել անցյալով, որովհետև այն լուծվել է, ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Ժնևյան կոնվենցիան ստորագրած Ադրբեջանը միջազգային հանցագործություն է կատարում՝ ռազմագերիներին չվերադարձնելով: Նաև ռազմագերիներին փորձում է անցկացնել որպես հանցագործներ: Հիմա մեր դիվանագետները, միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները պետք է քուն ու դադար չունենան և միջազգային ճնշումը պետք է ուժեղանա Բաքվի վրա: Միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է ասի՝ դու ասում ես, որ հաղթել ես պատերազմ, որ Արցախի խնդիրը կարգավորել ես: 21-րդ դարում 100-ից ավելի ռազմագերի պահելը ո՞րն է: Ով է ասել, որ դու նման իրավունք ունես»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ