12 01 2021

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց․ Մարուքյան



Բոլոր կետերը  շվեյցարական ժամացույցի ճշտությամբ կատարվում են, սակայն հայ ազգին հուզող առաջնահերթ հարցը չի լուծվել, չի լուծվում, տեսնում ենք իշխանական պատգամավորների հարցազրույցրները և նրանց հրճվանքը, որ տեսեք ինչ լավ բան է եղել։ Ես կարծում եմ, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ամենակարևորը ռազմագերիների վերադարձի հարցն էր, որը չլուծվեց։ «Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար։ Եթե դիտարկենք ադրբեջանական հայտարարություններն առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի և ցանկանում են նրանց դուրս դնել Ժնևյան կոնվենցիայից ու քրեական գործերով դատել, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացած  ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ