12 01 2021

Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն դատական ատյաններ. Դանիելյան

Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն դատական ատյաններ. Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Դե առերևույթ պատերազմի հանցագործին անվերջ զիջելը չպետք է բնավորություն դարձնել. չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, չի կամենո՞ւմ զերծ մնալ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայի 118-րդ և 119-րդ հոդվածների կոպիտ խախտումներից, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ։

Ոչ մի երաշխիք, որ վաղն էլ մի գյուղացու՝ «բարի ավանդույթների» համաձայն, ինչի հետ բազում անգամ ենք բախվել, հենց իր բակում չեն ձերբակալի պետական սահմանը հատելու համար։ Էլ չեմ խոսում մյուս կարևոր, բայց ռազմագերիների համատեքստում ոչ այնքան հարիր հարցերի մասին»։

Մեկնաբանություններում Գևորգ Դանիելյանը նաև նշել է. «Ի դեպ, վերջ տվեք ռազմագերիների հանձնումը հումանիտար հարց որակելը, միջազգային պարտավորություն կատարելը ե՞րբ դարձավ հումանիզմ։ Հումանիզմն այն է, երբ պարտավոր չեք, բայց մարդասիրությունից դրդված քայլեր եք անում։ Եվ հետո` թուրքը հումանիզմ չի սիրում և հենց դրա անունը դրեցիր հումանիզմ` սկզբունքորեն չի անի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ