09 01 2021

Պաշտոնական․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները սահմանամերձ չեզոք գոտում հանդիպել են

Պաշտոնական․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները սահմանամերձ չեզոք գոտում հանդիպել են

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

ԱԱԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ