Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը։
Ուշադիր նայեք նկարին, որը ՌԴ ԱԳՆ ֆեսբուքյան պաշտոնական էջից է։
Չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս։ Կապույտով ընդգծել եմ դեպի Նախիջեւան տանող առկա կոմունիկացիաները բացելու նիկոլական հանձնառությունը։ Իսկ ահա կարմիրով՝ ամենավտանգավոր պարտավորությունը, այն է՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ՆՈՐ, այսինքն հատուկ տրանսպորտային կոմունիկացիա։
Ահա սրանք են թուրքերին տրվող միջանցքները, մեկի փոխարեն՝ երկուսը:
Նորից կրկնեմ՝ ստահակը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը