07 01 2021

Նիկոլը միայնակ չի հանձնում Հայաստանը․ հանցակիցները մնալու են, որ պատասխան տան. Ենոքյան

Նիկոլը միայնակ չի հանձնում Հայաստանը․ հանցակիցները մնալու են, որ պատասխան տան. Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.

«Շրջանառվում է մի սարսափելի փաստաթուղթ, որը Նիկոլի պետք է ստորագրի Մոսկվայում։ Ըստ լուրերի, այն վերաբերվում է Հայաստանի սահմանների փոփոխությանը եւ ինքնիշխանության կորստին մի շարք տարածքների նկատմամբ։ Նման փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ առանց խորհրդարանի ու ՍԴ հաստատման։

Հաստատման դեպքում կողմ քվեարկած պատգամավորները եւ ՍԴ դատավորները դառնալու են Հայաստանը հանձնելու Նիկոլի պլանի ուղղակի մեղսակիցները եւ Հայրենիքի դավաճանության հոդվածով նրա հանցակիցները։

Չի բացառվում նաեւ, որ նոր տարածքներ հանձնելն իրականանա «Շուռնուխ» տարբերակով, այսինքն՝ տարածք են մտնում ռուսական եւ ադրբեջանական զորքերը, հետո նոր միայն սկսում են խոսել իրավական հիմնավորումների մասին։ Այսինքն՝ de facto հանձնված տարածքներին հետո հարմարեցվում են de jure հիմնավորումներ, կամ էլ ընդհանրապես չեն հարմարեցվում։

Այս դեպքում Նիկոլի մեղսակիցներ ու դավաճանության հանցակիցներ են դառնում բարձր զինվորականությունը, գեներալները, ովքեր կտան Հայաստանի տարածքը հանձնելու եւ դիրքերը զիջելու անօրինական, դավաճանական հրամանները։

Նիկոլը միայնակ չի հանձնում Հայստանը, նա ունի բազմաթիվ հանցակիցներ, որոնք չեն տեղավորվելու նրա ինքնաթիռում, մնալու են, որ Նիկոլի փոխարեն պատասխան տան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ