06 01 2021

Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում․ նիստն ընդհատվել է



ԱՄՆ Կոնգրեսի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատն այսօր հավաքվել են Ընտրողների կոլեգիայի աշխատանքի արդյունքների ատեստավորման հարցը քննարկելու համար: Սենատն ընդհատել է նիստը կոնգրեսի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի պատճառով: Թրամփի կողմնակիցները ներխուժել Կապիտոլում և շրջափակել են նիստերի դահլիճը:

Ցուցարարները պահանջում են վերադարձնել Թրամփից գողացված ձայները՝  չեղյալ համարելով նախագահական ընտրությունների արդյունքները։

Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ