06 01 2021

Շուռնուխի հետ կապված լուծում կար և դեռ կա կարծում եմ․ Էդմոն Մարուքյան



Վարչապետի հոդվածի վերջում ասել է, եթե սա լավ ժանր է, ես կշարունակեմ գրել և հոդվածներով հարցերին արձագանքել։ Ես արձագանքել եմ հոդվածին և ասել եմ, որ սա լավ ժանր չէ և բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տրվեն քննության արդյունքում, մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք խումբ, որի նախագիծը ուղարկված է բոլոր ուժերին։ Երբ կստեղծվի փաստահավաք խումբ, բոլորը  կհարցաքննվեն։ Այս ամսին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Հարցերին հոդվածներով հնարավոր չէ պատասխանել, որովհետև դա մենախոսություն է, այսինքն դու քեզ համար ընտրում ես հարմար հարցեր և այդ հարցերին պատասխանում ես։ Մենք տալու ենք անհարմար հարցեր և դրա համար պետք է ստեղծվի իմ նշած փաստահավաք խումբը»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ