Այսօր թուրքական սցենարները կյանքի են կոչվում և մենք հիմա ապրում ենք թուրքական այդ սցենարների ծիրում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Բացի թուրքական ու ադրբեջանական արտաքին սպառնալիքներից, անպայմանորեն կան ներքին սպառնալիքներ: Այսինքն ներքին թուրքերի շրջանակներում կան որոշ ակտիվացումներ, որոնք համագործակցաբար արտաքին սպառնալիքի հետ էլ ավելի բարդ իրավիճակ են ստեղծում մեզ համար:
Դրանցից մեկը Հռոմի պապաից ավելի կաթոլիկ երևալու կամ այս պարագայում թուրքից ավելի թուրք երևալու այդ ձգտումներն են, որ տարբեր շրջանակներ առաջնորդվելով միգուցե անիրական ինչ-որ նպատակներով կամ դավաճանական մղումներով խոսում են մեր հայրենիքի տարբեր մասերի ոչ հայկական պատկանելիության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը