Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․
«Կառավարությանը մոտ կանգնած Dejavu-ի աղբյուրի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին -Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից: Այս աշխատանքների համար կորդինատոր է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա մինչև «իմ քայլի» իշխանության գալը, պատմության ուսուցիչ էր, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո ծառայություններ է մատուցում սատանային, որի համար ձևավորել է թիմ և ակտիվ պայքար է մղում Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Վեհափառ Հոր դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը