Մեր ղեկավարությունը տեղեկատվություն չունի ո՛չ ռազմագերիների, ո՛չ իրական կորուստների մասին, ունեցածն էլ հրապարակում է ոչ ամբողջությամբ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ապակազմակերպված վիճակ է, ունենալով մոտավորապես 5000 զոհի մասին հաստատված տեղեկատվություն, իրենք չեն հայտնում գոնե այնքանը, որքանը գիտեն:
Շատ մեծ քանակությամբ զոհվածների դիեր կան, որոնք դեռ իրենց հարազատներին չեն հանձնվել, կամ չեն ճանաչվել, կամ գուցե ճանաչվել են, բայց փուլ առ փուլ են տալիս: Վատ տենդենց կա, որ երբ օրինակ՝ հայտարարում են, որ Արցախում գտնվել է ևս 10 զինծառայողի դի, հաջորդ օրը տասնապատիկ ավելի մարդիկ լուր են ստանում, որ իրենց զինվորի դին հայտնվել է: Վատ բառ եմ ասում, բայց կարծես դուրսգրման պրոցես լինի: Փուլ-փուլ ժամանակի մեջ ձգված, որպեսզի ցնցումներ չառաջացնի, ցասումից են վախենում, կառավարում են ռիսկերն այնպես, ինչպես ձեռնտու է իրենց իշխանությանը, նա չի մտածում մարդու զգացմունքների մասին»:
Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը