Ես հավատացած եմ, որ այդ գյուղերում, որտեղից տարհանվում են, անպայման կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին ճանապարհ են փակել, նաև ծափահարել են ամսի 9-ի այդ ստորացուցիչ հայտարարության ստորագրության ժամանակ, որ պրծանք պատերազմից: Լրագրողների հետ ահնդիպմանն ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:
«Հիմա եկավ պատերազմն իրենց տուն: Այնպես որ երեկ էլ Գեղարքունիքում էին անում, մտածում էի, չնայած իրենք սխալ են անում, բայց Աստված չանի վաղն իրենց դուռը ծեծեն: Գուցե ասֆալտի փողն Ալիևը գլխանց է տվել Փաշինյանին, որ էն Սևանի աջափնյա հատվածը ասֆալտեց, դրա համար կասկածներ ունեմ, որ այս իշխանությունը որքան ձգվի, այնքան շատերն են զարմանալու, թե ինչու է իրենց դուռը թակում թշնամին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը