Արա Վարդանյանը գրում է․
«Ըստ օդում կախված լուրերի, պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, որի դիմաց դեռևս չի կատարվել որևէ վճարում։ Ավելին, չկա կնքված վարկային պայմանագիր։ Հունվարի 11-ին Ռուսաստան նախատեսված պետական այցի շրջանակում նա ըստ ամենայնի կստորագրի նաև նոր վարկային պայմանագիր` մատակարարված զենքի համար։ Խոսքը գնում է 500 միլիոնից մինչև 1,5 միլիարդ դոլար գումարի մասին։
Դե պարզ է, որ Մոսկվայից վերադառնալուն պես նա թմբկահարելու է Հայ - Ռուսական փայլուն հարաբերուեյունների մասին և որպես ձեռքբերում ներկայացնելու է հենց այդ զենքի համար կնքված վարկային պայմանագիրը` թաքցնելով մանրամասները հասարակությունից։ Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ...
Հ.Գ. պատրաստ եմ հեռացնել այս գրառումը հենց որ Պաշտպանության Նախարարությունը կամ Վարչապետը պաշտոնապես կհերքեն այս տեղեկությունը։ Ասեմ ավելին, նույնիսկ ներողություն կխնդրեմ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը