30 12 2020

Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ. Սուրեն Սարգսյան

Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առնվազն միամտություն է կարծելը, որ Բայդենի վարչակազմը հենց եկավ, բան ու գործ թողնելու է և լծվի Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Իրենք էլ լուրջ ճգնաժամի մեջ են, իրենց էլ փող է պետք: 
1. Նախ հաջորդ տարվա բյուջեն Թրամփի բյուջեն է, որով Հայաստանին նախատեսված է տրամադրել 16,6 մլն դոլար: 
2. Այո, չի բացառվում, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվի՝ ասենք Կովիդի դեմ պայքարի նպատակով, ինչպես արվեց այս տարի հարյուրավոր երկրների համար: 
3. Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Արցախին և ՀՀ-ին տրամադրվող օգնության ծավալների մեծացման համար: Չի բացառվում, որ հետպատերազմյան փուլում որոշակի մարդասիրական աջակցություն ստանանք: Բայց սա բացառապես վերաբերում է Հայ Դատի աշխատանքին, այլ ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունքին: Ակնհայտ է, որ սա նրանց աշխատանքի արդյունքն է լինելու, ոչ թե մեր իշխանությունների նկատմամբ Բայդենի «սիրո»: 
4. Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 
5. Չմոռանանք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: 
Նորից կրկնեմ: Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ