Armlur.am-ը գրում է․
«ArmLur.am-ի հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ նրա եղբայրը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, դիմել են ՀՀ ոստիականպետ Վահե Ղազարյանին, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովելու համար ոստիկան տրամադրեն:
Մեզ հասած լուրերով՝ ոստիկանապետը ընդառաջել է նրանց եւ շարքային ոստիկանների է տրամադրել, սակայն Սարգսյան եղբայրներին դուր չի եկել նման մոտեցումը: Նրանք կարծիք են հայտնել, որ ցանկանում են քրեականի օպերները իրենց անվտանգությունը ապահովեն: Ի դեպ, մինչ այժմ ոչ մի պատգամավորի ոստիկան չի տրամադրվել անվտանգությունը ապահովվելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը