Շուռնուխում լարված իրավիճակ է։ Գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խնդրում է՝ ով զենք ունի, թող վերցնի ու գյուղ գա։
«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն է: Ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր. թող մեզ ասեն, ո՞վ էր իմանում դրա մասին:
Էս ճանապարհը փակված է, թող մեզ ասեն՝ ո՞վ է տեղյակ եղել այդ տասը օրվա պայմանին ու չի տեղեկացրել ժողովրդին, թող էդ մարդուն բացահայտեն»,- ասում է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը