29 12 2020

Պետք է թուրքը հասնի ձեր ննջարա՞ն, որ արթնանաք. Սայաթ Շիրինյան



Երեկ Հայաստանի տարածքում տեղադրվեց ցուցանակ՝ «բարի գայուստ Ադրբեջան». Ես չեմ կարողանում հասկանալ, թե սրանից հետո էլ ինչ պետք է լինի, որ մարդիկ արթնանան, պետք է հասնեն մարդկանց ննջարա՞ն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ընդդիմության երթից առաջ լրագրողների հետ զրուցյում նշեց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Մինչ այդ ասում էինք՝ մարդիկ շոկի մեջ են, բայց արդեն ժամանական է սթափվելու, որովհետեւ այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել: Այս մարդիկ մեծ հեշտությամբ մեր երկիրն են զիջում, սառնասրտորեն շարունակում են իրենց ստախոսությունը, թե Հայաստանը ոչ մի մետր հող չի զիջում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ