29 12 2020

Մենք չունենք այն օրակարգը, որ հիմա պետք է հանդիպենք Փաշինյանի հետ. Գևորգ Գորգիսյան



Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, բայց քանի որ հիմա մենք մեր օրակարգում չունենք գնալու արտահերթ ընտրությունների, պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոնալների կազմով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Երկիրը կկայունացնենք ու նոր միայն կգնանք ընտրությունների: Ակնհայտ է, որ այսօր, երբ կառավարությունը  չի կարողանում ապահովել նույնիսկ պատգամավորների անվտանգությունը՝ ԱԺ մտնելիս, անհեթեթ բան է խոսել նոր ընտրությունների մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ