28 12 2020

Ադրբեջանցիներն անարգել շարժեր են իրականացնում. այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին

Ադրբեջանցիներն անարգել շարժեր են իրականացնում. այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին

 «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։

Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։

Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երեւում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։

Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։

Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։

Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը եւ որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։

Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային եւ բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։

Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետեւանքներ է ունենալու»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ