28 12 2020

Մինչև Փաշինյանը չհեռանա, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու․ Վազգեն Մանուկյան



Ամեն օր կլինեն այսպիսի ակցիաներ մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, որովհետև այն ինչ արվեց ներել հնարավոր չէ։ Այս մասին Հանրապետության Հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի մոտ, այնուհետև երթով շարժվել դեպի Հրապարակ։

«Ինչ որ հիմա շարունակվում է, ամեն օը կործանարար է Հայաստանի համար։ Ես չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների, նա դիտմամբ դաշտը ուզում է բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր՝ ոչ, սորավական տրյուկ է, հին-նոր, սև-սպիտակ։ Մենք հստակ ասել ենք, որ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ