Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի՝ Ստամբուլի աղբյուրները:
Ըստ տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ:
«Էրդողանն այնքան էլ գոհ չէր ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից. հատկապես նրան չի գոհացնում այն դերն ու լիազորությունները, որոնք ստացել են ռուս խաղաղապահները ՝ ի տարբերություն թուրք զինվորականների ։ Ստեղծված իրավիճակը իր օգտին փոխելու համար Անկարան ավիաբազա է կառուցում։ @Wargonzo-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, բացի ուղղաթիռներից և անձնակազմից, Գյանջայում կտեղակայվեն նաեւ F-16-ը»,- գրում է տելեգրամյան ալիքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը