25 12 2020

Զարթնի՛ր հայ ժողովուրդ, 1915 և 1920 թվականները թակում են դուռդ. Անդրանիկ Թևանյան

Զարթնի՛ր հայ ժողովուրդ, 1915 և 1920 թվականները թակում են դուռդ. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևն ու Փաշինյանը համոզված են, որ «Շուշին, Շուռնուխը, Որոտանը և Արցախի տարածքները Ադրբեջան են, և վե՛րջ»։ Նիկոլի շրջապատն այս հարցում ագրեսիվ քարոզ է տանում։ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, փողով ժպիտներ հավաքող ժուլիկ, Քոչարյան Անդրանիկ, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ․․․ բոլորը զբաղված են Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ։

Ինչ մնում է Նիկոլին, ապա նա բզկտված Արցախն ամբողջությամբ չհանձնելուն միտված եռակողմ համաձայնագիրը ռուսների վրա փորձում է ծախել որպես նվեր, թե բա դուք զորք մտցրեցիք, ինձ էլ հնարավորություն չտվեցիք ամբողջությամբ ձերբազատվել Արցախից, դե ուրեմն ինքներդ էլ զբաղվեք արցախցիների խնդիրներով։

Ռուսներն, իրենց շահից ելնելով, թույլ չտվեցին Նիկոլին մինչև վերջ հանձնել Արցախը և մտան այնտեղ, ինչը նյարդայնացնում է «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերին՝ արևմտաթուրքական ուժերին։ Նիկոլն այդ ամենը կոմպենսացնում է Հայաստանի սահմանները փոքրացնելով։ «Կինոն» դեռ առջևում է։

Նօլդի՞ Փաշինյան։

Զարթնի՛ր հայ ժողովուրդ1915 և 1920 թվականները թակում են դուռդ։ Ավելի ճիշտ՝ մտնում են ներսի կողմից Նիկոլի բացած դռան միջով։

***

1915–ի ցեղասպանության ժամանակ հայկական գյուղերում կար վստահություն, որ ջարդը կողքի գյուղում է և իրենց մոտ դա տեղի չի ունենա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ