24 12 2020

Ի՞նչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը․ Գորգիսյանը պարզաբանում է պահանջում Փաշինյանից

Ի՞նչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը․ Գորգիսյանը պարզաբանում է պահանջում Փաշինյանից

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում արված այսօրվա հայտարարության վերաբերյալ։

«Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, նշել է. «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Այս հայտարարությունից հետո վարչապետը պետք է անհապաղ ներկայանա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, կամ ԱԺ խորհուրդ կամ հրավիրի ԱԽ ընդլայնված նիստ՝ պարզաբանելու՝ ինչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը»,- Գեւորգ Գորգիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ