23 12 2020

Եկեք հետայսու Սյունիքի հետ կապված այդքան չդնենք-վեկալենք․ Կարեն Համբարձումյան

Եկեք հետայսու Սյունիքի հետ կապված այդքան չդնենք-վեկալենք․ Կարեն Համբարձումյան

Սյունիքի մարզում ոչ մի արտառոց խնդիր չկա, սյունեցիներին անվտանգային որևէ խնդիր չի սպառնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

«Սյունիքի մարզում իմ տվյալներով ոչ մի արտառոց խնդիր չկա։ Սյունիք մարզից 1 սմ հողակտոր չի տրվել և չի կարող տրվել թշնամուն։ Որոտան համայնք, որը Սյունիքից մարզի մարզի բնակավայրերից է և վարչական քարտեզով ՀՀ տարածք է, անհնար է որևէ մեկը կարողանա ոտք դնել այնտեղ։ Եթե Որոտանին կից կան վարելահողեր, որոնք այլ պետության տարածք են և Որոտանի բնակիչները օգտագործում են դրանք դա չի նշանակում որ Որոտան համայնքի հողակտոր է։ Սյունիքի մարզի բոլոր տարածքները մեր ձեռքերում են։ Անվտանգային ոչ մի խնդիր ես Սյունիքում չեմ տեսել։ Սյունեցին անկախ ստեղծված իրավիճակից միշտ կկարողանա պաշտպանել իրեն՝ թույլ չտալով թշնամուն ոտք դնել իր սահմաններից ներս»,- նշեց Կարեն Համբարձումյանը։

Պատգամավորը կոչ արեց հետայսու «Սյունիք հետ կապված էդքան չդնենք- վեկալենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ