23 12 2020

Մենք այս իշխանությունից անվտանգություն ենք ուզում, շա՞տ բան է մեր ուզածը. Քաջարանի քաղաքապետ



Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - ասաց քաղաքապետը։

Նա նշեց՝ հստակ չի կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է կանչվել Քննչական կոմիտե։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ