22 12 2020

Ես երբեք իմ ասածներից չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ․ Միքայել Մինասյան

Ես երբեք իմ ասածներից չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրել է․

«Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության։ Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետեւ սարսափում եք: Եվ ճիշտ եք անում: Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ: Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ: Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել:

Կից Պարգեւ քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները եւ պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաեւ «Requiem 4»-ը, որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար: «Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը: Dum spiro, et pugna»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ