«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանին մերժում են Հայ Առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանին մերժում են ԱԱԾ գեներալներ, ոստիկաններ, դատախազներ, քննիչներ, դատավորներ, բարձրաստիճան սպաներ։
Նիկոլ Փաշինյանին մերժում է մտավորականների մի անասելի մեծ խումբ:
Նիկոլ Փաշինյանին մերժում են քաղաքագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, մարզիկներ և, ինչպես ինքն է հաճախ ասում, «էլիտան»:
Նիկոլ Փաշինյանին մերժում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցություններ:
Այսպիսով` Նիկոլ Փաշինյանին մերժում է արժանապատիվ և հեռատես հայ ազգը:
Դու խոսք ես տվել հայ ժողովրդին, որ երբ քեզ մերժեն, կհեռանաս... Ո՞ւմ ես սպասում` ԼԳԲՏ համայնքի՞ն, Սորոսի՞ն, աղանդավորների՞ն, Արսինե Խանջյանի՞ն ու Սերժ Թանկյանի՞ն։ Նրա՞նք են միայն քեզ համար ժողովուրդը, նրա՞նց հավաքական խոսքն է քեզ համար կարևոր, թե՞ սյունեցու ու արցախցու, որոնց տնավեր դարձրեցիր:
Հեռացի՛ր, Նիկո՛լ, դու մերժված ես արժանապատիվ հայ ժողովրդի կողմից:
Հեռացի՛ր, որպեսզի ժողովուրդն արտահերթ ընտրությունների միջոցով կարողանա ընտրել երկիրը սիրող ազգային ուժերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը