22 12 2020

Այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան



Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը: Այս մասին դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրպարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, մինչեւ վերջերս մենք հաղթող, հզոր ու հպարտ ժողովուրդ էին. «30 տարի անց մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը: Այս օրերին այս խելագարի գործունեության արդյունքում մենք կորցնում ենք մեր պետականությունը: Եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաներն ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ երկիր, բանակ, հայրենիք, ուրեմն եկեք այս հրապարակ: Այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ