22 12 2020

Երկուսուկես տարում այս իշխանությունը հետևողականորեն տարավ երկիրը պատերազմի. Էլինար Վարդանյան



Երկուսուկես տարի է, երկրում ինչ կատարվում է, գտնվում է այս իշխանության անմիջական պատասխանատվության ներքո, այս խայտառակ կապիտուլյացիան ևս այս իշխանության պատասխանատվության տակ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Արդեն նշել էին, որ ՀՀ փաստաբանների պալատից փաստաբանները երթով շարժվում են դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ նպատակներով։ ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը. բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը. գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ