Արցախի երկրորդ պատերազմը դեռ մի քանի տարի կլինի քննության առարկա, կբացվի քրեական գործ, առնվազն երկու մարդու նկատմամբ կա դավաճանության լուրջ հիմքեր, առաջինը և հիմնականը Նիկոլ Փաշինյանն է, այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ես մեղադրում եմ Փաշինյանին, որ նա ձեռքի տակ ունեցել է զենք և չի օգտագործել, խոսքս մեր միջուկային թափոնների մասին է, որ մեկ օրում կկանգնեցներ թուրք-ադրբեջանական առաջխաղացումը, դա չի արվել»,– ասաց նա:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ երբ սեպտեմբերի 28-ին գնացել էր Արցախ, երկրի ղեկավարությանն ասել է, որ նրանք ունեն մեկ խնդիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը