21 12 2020

Պատմությունը կարող է աղճատվել մի դավաճանի պատճառով․ Panorama.am

Պատմությունը կարող է աղճատվել մի դավաճանի պատճառով․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Գորիսի Շինուհայր գյուղում են նախապապերիս գերեզմանները։ Մեր տոհմածառով 1675 թվականից գիտենք նրանց անուն առ անուն։ Մարտնչել են Դավիթ Բեկի կողքին, մեծ պապուս տանը Նժդեհն է որոշ ժամանակ մնացել, Որոտանի ափին այգիներ ու հողեր են ունեցել, պատմություն են թողել․․․ տոհմի զգացողություն է, որը փոխանցվում է արյունով, նույնիսկ եթե այնտեղ չես էլ ապրել։ 

Եվ հիմա այն կարող է աղճատվել ինչ-որ մի դավաճանի պատճառով, ով թուրքի հայակործան ծրագիրն իրականացրեց Արցախում, հիմա էլ հասել է Հայաստանին։

Ո՞վ է քեզ իրավունք տվել, դավաճան Նիկոլ պապու դավաճան թոռ Նիկո՛լ, Սյունիքը կիսել թուրքի հետ։ Կարծում ես՝ անառիկ Շուշիի հանձնումը մարսեցի՞ր, և հիմա էլ Սյունի՞քն ես նվիրում թշնամուն։ Էլ ինչե՞ր ես ստորագել ու պայմանավորվել, որոնք իրականցնելու համար չես պոկվում արդեն տակիցդ փախչող աթոռից։ Ո՞վ ես դու անհայրենիք մարդատյա՛ց, որ մի թաքուն ստորագրությամբ տոհմիս ու ազգիս պատմությունն ես ապականում։

Երևի թե պետք է ճշգրտել գերագույն դավաճանի ազգությունը, որովհետև զտարյուն հայը չի կարող այդքան ատել սեփական հայրենիքն ու իր հայրենակիցներին։ Չի կարող նորմալ հայ մարդը գիտակցաբար մահվան բերան ուղարկել 5000 հայ երիտասարդի, ու մեկ էլ 40 օր հետո որոշի, որ պետք է հարգի նրանց հիշատակը՝ անտեսելով իր ներկայությամբ Եռաբլուրը  չպղծելու որդեկորույս մայրերի օրեր շարունակ հնչող կոչը։

Բայց չէ՛, «մեծն  ստրատեգը» իրականացրեց  ճեղքում-ճողոպրում օպերացիան՝  հոծ  բազմության անեծք-հայհոյանքների ու զրահապատ հովանոցների ներքո․․․ Զգո՞ւմ էր արդյոք ամոթ, թե՞ զգաց միայն կենդանական վախ  և անթաքույց  ատելություն  իրեն մերժողների հանդեպ։ Սաակաշվիլու փողկապ ծամելու վրա էինք ծիծաղում, իսկ  հիմա ողջ աշխարհն է տարակուսանքով  նայում «սգո երթ» կոչված նիկոլական շոուն։

Տարրական արժանապատվություն ունեցող մարդը, էլ չենք խոսում երկրի ղեկավար հորջոջվող մեկի մասին,  նման հրապարակային  խայտառակությունից հետո գետինը կմտներ, կանհետանար, կչքվեր գոնե առժամանակ։ Բայց ո՛չ այս երևույթը, ով այնքան զրահապատ երես ունի, որ  անգամ  նոյեմբերի 10-ի հանցավոր ստորագրությունից հետո  մտածում է, որ դեռ շանս ունի երկարաձգելու իր  վարչապետական խաղերը։ Ավելին, պատրաստվում է դավաճանաբար մասնատված Սյունիք գնալ և տեղում մարդկանց ականջներից լապշա կախել՝ « ոչ մի միլիմետր չտված հողերի մասին»։

Իսկ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում  պետք է խիստ զգոն լինել։ ՊՆ-ն էլ հայտարարեց, որ նշված ավտոճանապարհի  «21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով»։ Գոնե մեր կողմից վիճարկող կա՞, թե ադրբեջանցին դրոշը որտեղ ուզեց, այնտեղ էլ ամրացնելու է։  Նաև կարծում ենք, որ  մեր հիանալի իրանագետները կասեն, թե այս պարագայում որքանով են ապահովված լինելու անվտագության երաշխիքները մեզ համար կարևորագույն Իրան-Հայաստան ճանապարհի առումով։

Ախր 200 մետր չի, 2 կիլոմետր չի․․․ 21 կիլոմետր անտերության ճանապարհ՝ անտերության մատնված տարածքում։ Եվ ոնց չմտածես,որ շուտով առերեսվելու ենք ավելի ստոր դավաճանության հետևանքների հետ։  Մենք լրի՞վ ենք կորցրել վտանգի զգացողությունը։ Թշնամուն հանձնեցին Արցախի 73 տոկոսը, Երևանում ասեցին՝  հա դե Ղարաբաղը մեզ պետք չի։ Սոթքը կիսեցին,  արդեն տալիս են  տարածքներ Սյունիքից, Երևանում մտածում են՝ մեզնից շատ հեռու են Սոթքը, Կապանն ու Գորիսը․․․ Վստա՞հ եք, որ էս տեմպերով շուտով մեր ապահով թվացող բնակարաններին էլ չեն հասնի։

Հասել ենք, ավելի ճիշտ  մեզ հասցրել են  մի ճամփաբաժնի, որ կամ մաս-մաս կորցնելով հայրենիքը՝ ինքնակամ հրաժարականի կոչերով  պիտի շարունակենք հանդուժել  վարչապետի պաշտոնը զբաղեցնողին․․․ ինչը ժամանակի ընթացքում կդառա  ատամնացավի նման սովորական դարձած պրոբլեմ։  Կամ էլ ԱԱԾ-ն ու իրավապահ մարմինները պետք է  կատարեն իրենց բուն գործառույթները և երկրի ղեկավար ներկայացողին՝  իրականում թուրքի, ամերիկացու կամ Սորոսի դրածոյին, քրեական պատասխանատվության ենթարկեն։ Այդ դեպքում  գոնե նոր բանակցողների շնորհիվ  կկարողանանք մեր պապերի շիրիմները չկորցնել այնպես, ինչպես հադրութցիները կորցրեցին իրենց նախնիներինը։

Հ․Գ․Ըստ մամուլի հրապարակումների, այսօր վաղ առավոտյան մեծ թվով ոստիկաններ են ողարկվել Սյունիքի մարզ՝ դավաճանի մուտքը խոչընդոտողներին ճանապարհից հեռացնելու համար։ Հերթական անգամ նա գործի դնում է հային հայի դեմ հանելու  իր սատանայական մարմաջը։ Եվ այսքանից հետո հարց է ծագում՝ ու՞մ շահերն է առաջ տանում ՀՀ վարչապետը, Հայաստա՞նի թե Թուրքիայի։

Հ․Գ․2 Քիչ առաջ ձերբակալվեեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը․․․ Ամո՛թ ձեզ, դավաճանի ազգադավ  հրամաններին ենթարկվող իրավապահներ։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ