Պարզվում է, որ ՀՀ ներկա կառավարության անդամները՝ հատկապես մարզպետները, թվերից այնքան էլ գլուխ չեն հանում: Օրինակ՝ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, երբ հարցրեցին, թե վարչապետի հրաժարականի պահանջով երթերին իր հաշվարկներով մոտավորապես քանի՞ մարդ է մասնակցում, մարզպետը պատասխանեց. «Ես չգիտեմ, կարող է մի 500 հոգի մարդ լինի»:
Ճշտող հարցին՝ ընդամենը 500 հոգի՞, մարզպետ Խաչատրյանը հաստատեց՝ «Հա»:
Հիշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարզպետները խառնում են թվերը: 2018 թվականի սեպտեմբերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիում ունեցավ Արարատի մարզի համայնքի ղեկավարների ու բնակիչների հետ, շփոթմունք ստեղծեց մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով փորձելով պատասխանել Փաշինյանը հարցին, թե մարզում որքան կաթիլային ոռոգվող այգիներ և հակակարկտային ցանցեր կան, մի պահ ընկավ անհարմար դրության մեջ:
«Կաթիլային ունենք մոտ 40 հազար հեկտար»,-ասաց մարզպետը, ում անմիջապես փորձեցին ուղղել, որ ոչ թե 40 հազար հեկտար, այլ` 40 հեկտար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը