Տեր Եսայի քահանա Արթենյանը գրում է.
«Նայում եմ ՀՀ քաղաքներից մեկում կազմակերպված «հանրահավաքը», որը սկվում է աղանդավորի աղոթքով մեր «սուրբ» վարչապետի համար, իսկ խոսնակներից մեկն էլ հպարտանում է, որ քահանային չթողեցին մտնի եկեղեցի, քանի որ վերջինս մասնակցել էր ընդդիմության հավաքներին: Մեծ իմաստություն պետք չի ունենալ հասկանալու համար այդ վարչապետապաշտական մինի հանրավաքների իմաստը և նպատակը:
Առանց սարկազմի, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում աղանդավորական պաշտամունքներից ու հավաքներից: Ու իշխանությունն էլ խոսում է հանդուրժողականությունից. ախր անընդունելի է այսքան ատելություն այլակարծության համար:
Ի վերջո պետք է հասկանաք, որ ազգային կյանքում իրավիճակը կայունանալու և հետագա պայքարի համար հստակ պայման է հրաժարականը: Ուրիշ տարբերակ չկա: Հանուն մեր երկրի, հանուն ներքին համերաշխության̀ հեռացե՛ք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը