Երեկվանից մեր հասարակությունը ցնցված է նոր, ըստ շրջանառվող տեղեկությունների 160 գերու մասին լուրերով։ Մինչ հասարակությունը փորձում էր հասկանալ ինչ է կատարվում, իշխանություններն ինչպես միշտ լռում էին։
Պատճառը մեկն է երկիրը չունի իշխանություն։ Պետական կառույցները լրահոսին հետևելով են տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում։ Վաղը այս անիշխանության պայմաններում տնտեսական կոլապս է լինելու՝ փլուզվելու է բանկային համակարգը, ֆինանսական շուկան, թերահավաքվելու է բյուջեն, լինելու են թանկացուներ։ Պատճառներից է նաև այն, որ չգիտենք, թե ուր են տանում բանակցությունները, ինչ ուղղությամբ են ընթանում, ով և ինչ է բանակցում, և ընդհանրապես, արդյոք, ընթանում են։
Ով է մեղավոր նոր գերիների և ապագա ռիսկերի հարցում.
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը