16 12 2020

Քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին. Թևանյան

Քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին. Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք հիմա ունենք մի պետություն, որի անվտանգությունն այլ պետություն է ապահովում և որի գոյությունը մազից է կախված։ Սա՛ է «ժողովրդի» իշխանության գործունեության արդյունքը։ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետությունը։

ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1–ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։ Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին։

2–րդ քայլը՝ հրադադարի ռեժիմի և անվտանգային հարցերի պետական կառավարումը, գերիների վերադարձի կազմակերպումը, անհետ կորածների, զոհերի դիերի հայտնաբերումը, դիակների ճանաչումը, փախստականների խնդիրների լուծումը։ 3–րդ քայլը՝ թուրքական 5–րդ շարասյան «մաքրումը»։

4–րդ քայլը՝ սոցիալ–տնտեսական անկումը կանխելն ու հումանիտար ճգնաժամ թույլ չտալը։

5–րդ քայլը՝ հասարակական–քաղաքական մթնոլորտի ապաթունավորումը։ Էլի շատ քայլեր կան անելու, բայց սրանք առաջնայիններից են և հնարավոր են միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման դեպքում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ