16 12 2020

Թշնամին հաղորդում է 11 հայ գերիներին սպանելու մասին․ Mediaport

Թշնամին հաղորդում է 11 հայ գերիներին սպանելու մասին․ Mediaport

Mediaport-ը հատնում է․ «Ադրբեջանական ԶԼՄ-ները այսօր վաղ առավոտից կադրեր են տարածում՝ հաղորդելով նախօրեին գերեվարված հայ գերիների սպանության մասին:

Նշվում է, որ այս վայրագությունը կատարվել է երեկ: Հավանաբար հենց այս կադրերը նկատի ունեին անհետ կորած զինվորների ծնողները, որոնք երեկ խիստ վրդովված տեսաուղերձ էին հղել Արցախից՝ հայտարարելով, թե իշխանությունների անգործության պատճառով՝ թշնամու ձեռքում հայտնված իրենց որդիները սպանվել են և իրենք տեսել են կադրերը:

Եվ քանի որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը շարունակ լռում է կամ կեղծում իրականությունը, ստիպված հրապարակում ենք կադրերը՝ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով:

Տեսանյութի հավաստիության մասին կտեղեկացնենք առաջիկայում, երբ ՀՀ իշխանությունները հարկ համարեն գոնե արձագաքել թշնամու չդադարող վայրագություններին ու սպառնալիքներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ