14 12 2020

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը

Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:

«Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը սկսվել է», - նշել է Պետական հանձնաժողովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ