Telegram-ալիքում «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը գրել է․
«Պատմում եմ՝ ինչ է երեկ երեկոյան տեղի ունեցել Երեւանում: Բոլոր փաստերն իմ կողմից ստուգված են մի քանի աղբյուրից: Ամբողջ օրը Նիկոլը խմել է: Մի քանի անգամ քնել սեղանի մոտ: Խմել է միայնակ: Անձնական անվտանգությունը հետեւել է հեռվից, քանի որ Նիկոլի խոսակցություններում անցել է ինքնասպանության մասին միտքը: Վարչապետի անձնական բժիշկը հասկանում է, որ վարչապետը գտնվում է խանգարման եզրին, սակայն կտրականապես արգելում է նշանակել Նիկոլին հոգեմետ դեղամիջոցներ: Արդեն եղել է դեպք, երբ գրեթե 3 շաբաթ առաջ խառնելով հոգեմետ միջոցները ալկոհոլի հետ՝ Փաշինյանը ամառանոցում ջարդուփշուր է արել եւ անվտանգության աշխատակիցները ստիպված էին նրան կապել:
Բժիշկների միակ խորհուրդը, որը կատարում են անվտանգության աշխատողները, այն է, որ նրան թույլ են տալիս խմել եւ մեկուսացնում են վատ լուրերից: Սակայն վերջին շրջանում լավ լուրեր պարզապես չկան եւ Փաշինյանը մնում է ինքն իր եւ բաժակի հետ միայնակ: Ահա եւ երեկ Նիկոլը հարբել էր երեկոյան եւ պատահաբար պահանջել երիտասարդ անվտանգության աշխատակցից հեռախոս, նայել լուրերն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հադրութի շրջանում, կատաղել: Սկսել էր բղավել եւ պահանջել անհապաղ կանչել պաշտպանության նախարարին, ԱԱԾ ղեկավարին եւ ոստիկանապետին:
Շատ երկար էր բղավում, որ կհեռացնի Օնիկ Գասպարյանին՝ որպես դավաճանի: Սկսել էր պահանջել թույլ տալ ֆեյսբուք մուտք անել սիրելի ժողովրդին ներկայանալու համար: Նիկոլը դեռեւս համոզված է, որ ժողովուրդը սիրում է նրան, իսկ ամեն ինչ խոչընդոտում են ծախված քաղաքական գործիչները եւ փողոց դուրս եկող հազարավոր մարդիկ: Անվտանգության ծառայության պետը որոշել էր, որ վարչապետին կուղեկցեն դեպի կառավարություն եւ ուղիղ եթեր դուրս գալու լույսի ներքո կանեն կաթիլային ներարկում, կմաքրեն արյունն ու կտան ուժեղ հանգստացնողներ: Ճանապարհին մեքենայից Նիկոլը պահանջել էր դուրս բերել ոստիկանությանը փողոց մեկընդմիշտ ընդդիմության հարցը լուծելու համար:
Անվտանգությունը խուսափում էր, որ այդ վիճակում վարչապետը կարող է հրահրել ցանկացած ավելորդություն, կառավարության շենքի մոտ տեղակայել էր մի քանի խումբ ոստիկաններ: ԱԱԾ տնօրենը հարբած Նիկոլին հանգստացնելու համար ուղարկել էր Ալֆա ջոկատին: Կառավարության շենքում ուղղակի «գժանոց» էր: Այս ու այն կողմ էին վազում ոստիկանները, Ալֆան, անձնական անվտանգությունը, պատգամավորները, շտապ օգնության բժիշկները: Քննարկում, իհարկե, չի եղել: Նիկոլը պարբերաբար բղավում էր, քթի տակ ինչ-որ բան խոսում:
Ժամանել էր Սասուն Խաչատրյանը, բղավում էր, որ չի կարելի նրան ուղիղ եթեր անել, ժողովուրդն անմիջապես դուրս կգա եւ բոլորի վերջը կլինի: Արման Բաբաջանյանը զեկուցել էր Նիկոլին, որ լրագրողները ճանապարհին են: Նիկոլը քիչ թե շատ հանգստացել էր եւ ընդունել կաթիլայինը: Մաքրել էին նրա արյունը, ներարկել ուժեղ հանգստացնող դեղամիջոցներ եւ վարչապետին տեղափոխել այդ շենքից: Ուժայինները ցրվել էին, կարծես ոչինչ տեղի չի ունեցել»,- գրել է Արամ Գաբրելյանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը