Վազգեն Միքայելի Մանուկյան (փետրվարի 13, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային, պետական, քաղաքական գործիչ: Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար՝ Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին։ 1988 թվականի փետրվարից Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից՝ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը:
1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ: 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1990-1991 թվականներին՝ Հայաստանի վարչապետ։ 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը: 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ: 1992 թվականի սեպտեմբերն նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը:
Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը[5], և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից: 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր Հայաստանի հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը