12 12 2020

Երբ փողոցում խորոված էին անում, չէին հասկանում, որ Արցախի մատաղն էր․ Հարություն Մեսրոբյան

Երբ փողոցում խորոված էին անում, չէին հասկանում, որ Արցախի մատաղն էր․ Հարություն Մեսրոբյան

Ով Նիկոլ Փաշինյանին բերել է, նա էլ կհեռացնի։ «5-րդ ալիքի» «Հարցազրույցի-ի ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյան, պատասխանելով հարցին՝ ինչու չի հեռանում Նիկոլ Փաշինյանը։

«Երբ փողոցում խորոված էին անում, չէին հասկանում, որ Արցախի մատաղն էր։ Այն օրերին, ես ուսանողների հետ, որոնք գնում էին հանրահավաքներ, բացատրում էի կառավարման իմաստով, լսում էին, ասում էին՝ բայց գնանք էլի պարոն Մեսրոբյան։ Հիմա գիտեք՝ ինչ է կատարվում, մեսենջերով, տարբեր ձևերով ինձ հետ կապվում են և ասում են՝ ինչի մենք ձեզ չլսեցինք, ասում եմ՝ ինձ մի ասեք, ավելի եք ինձ  ջղայնացնում։ Հիմա ավարտեք ձեր չավարտած գործը»,- ասաց Մեսրոբյանը։

Կառավարման փորձագետի խոսքով, ով Փաշինյանին բերել է իշխանության պետք է պատասխանատվության զգացողություն ունենա, և ինքը պետք է հասկանա անձամբ ինչպես պետք է փոխհատուցի։

«5000 դիակ, 10000 վիրավոր, անհետ կորածներ, 10 000 քառակուսի կիլոմետր, եթե մեզ մոտ լիներ հավասարակշռված, պատասխանատու հասարակություն, ով այն ժամանակ անում էր «դմփ-դմփ-հու», թող վճարեր հիմա, ընդ որում վճարեր, ոչ թե ֆորմալ, այլ շատ առարկայական՝ տնից զրկվեր, մեքենայից զրկվեր, բա վճարել ա պետք, իրենց ընտրության  պատճառով  երկիրը կորուստ է ունեցել, ո՞վ է այդ կորուստը փակելու՝ նա, ով նրան բերել է, դա բնական է, երբ հանցագորոծություն է լինում, ում են պատժում՝ նրան, ով արել է, այլ ոչ թե ուրիշին»,- ասաց կառավարման փորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ