ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ազատ արձակվելուց հետո դուրս գալով ոստիկանության բաժնից, լրագրողների հետ զրույցում նշեց․
«Ոստիկանությունը շարունակում է կատարել Գերագույն գլխավոր խեղկատակի հրահանգները, չի ապահովում քաղաքացիների խաղաղ քաղաքացիական անհնազանդություն անելու իրավունքը։
Որեւէ մեկը մեզ չի կարող լռեցնել, քանի որ Հայաստանում ապրում են արժանապատիվ մարդիկ եւ թույլ չեն տալու, որպեսզի հայրենիքը թուրքի առաջ ծախած մարդը ղեկավարի մեր հայրենիքը։ Երեկ տեսաք, որ ադրբեջանական շքերթի ժամանակ հայտարարում են, որ դեռ պետք է գրավենք Սեւանը, Երեւանը եւ Զանգեզուրը, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանում է՝ խախտում եք պայմանավորվածությունը եւ դրանով տարածաշրջանում ակայունություն եք ստեղծում։ Ինքն առաջնորդվում է ջեբկիրի հոգեբանությամբ։ Ամեն առավոտ արթնանում ու մտածում է՝ ժողովրդին էսօր ինչ խաբի՝ իշխանությունը պահելու համար»,- նշեց նա։
Սաղաթելյանը նշեց, որ ամեն օր լինել են բողոքի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որի արդյունքում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը