09 12 2020

Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից, բայց պետք է ոտքի կանգնել. Վազգեն Մանուկյան



Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և՛ 200 տարի առաջ, և՛ 1000 տարի առաջ, ԱԺ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նույնն է: Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջպետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ», - ասաց նա՝ հիշեցնեով, որ բանակն իր պաշտոնավարման օրոք է հաղթանակ տարել, և ինքն այժմ էլ պատրաստ է առաջնորդելու ժողովրդին՝ հաղթանակ կերտելու:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ