09 12 2020

Թուրքիան դժգոհ է մեր հոգևոր ղեկավարների կողմից հնչեցրած Փաշինյանի հրաժարականի պահանջից․ Zham.am

Թուրքիան դժգոհ է մեր հոգևոր ղեկավարների կողմից հնչեցրած Փաշինյանի հրաժարականի պահանջից․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Երեկ  Ամենայն Հայոց Կաթողիկոս -ի և Մեծի  Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ 1-ի կոչերը Փաշինյանի հրաժարականի պահանջներով խիստ դժգոհ է ընկալվել Անկարայում: Այստեղ մտահոգված են, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո իրենց ծրագրերը Սյունիքի մասով կարող են տապալվել:

Ահա թե ինչու վեհափառի և Արամ 1-ինի կոչերը քննադատության ենթարկվեցին թուրքական ազդեցության գործակալական ցանցի ներկայացուցիչների կողմից:

Առաջինը դրա մասին խոսեց ԱԺ-ում, փաստացի,   Թուրքիայի շահերը ներկայացնող Արման Բաբաջանյանը: Շատերը կարող են տարակուսել, թե ինչու ենք այդպես նրան գնահատում: Պարզապես թերթեք նրա և նրա թիմակիցների խոսքերը Թուրքիայի դերի ու նշանակության մասին մեր տարածաշրջանում և ամեն ինչ պարզ կլինի:

Վերջապես, եթե ԱԺ-ում կան մարդիկ ովքեր ներկայացնում են ազգային փոքրամասնությունների` ռուսների, եզդիների, քրդերի և ասորիների շահերը, ինչու՞ չպիտի լինի մարդ, ով կներկայացներ նաև Թուրքիայի շահերը, կարող են ասել ոմանք: Բայց պետք է նշել, որ ազգային փոքրամասնության շահերը ներկայացները տրամաբանական է, իսկ մեր թշնամու շահերը ներկայացնելը` ոչ: Մյուս կողմից, եթե Կարո Փալյանը կարող է լինել Թուրքիայի ԱԺ-ի պատգամավոր, ապա Արման Բաբաջանյանն էլ կարող է լինել Հայաստանի ԱԺ-ի պատգամավոր, բալանսը պահելու համար:

ԱԺ-ից դուրս Թուրքիայի շահերը ներկայացնող գործիչներ էլ ավելի շատ կան: Օրինակ` սորոսականներից բացի  տխրահռչակ Արամ Զավենիչի թիմակիցները, և մասնավորապես ոմն Եղիազարյան Լյովա անուն, ազգանունով մի անձ, ով առավոտից երեկո արդեն տարիներ շարունակ փնովում է ռուսներին, պահանջում է ռուսական ռազմաբազաների դուրս բերումը երկրից և փաստացի կողմ է Թուրքիայի ազդեցության մեծացմանը մեր տարածաշրջանում:

Սույն անձնավորության համար էլ վեհափառը «նախկինների» մարդն է, իսկ Արամ 1-ինը` ՀՅԴ-ինը:

Այս անձնավորության համար, բոլոր ազգային գործիչները «սրիկաներ են», ղարաբախցիները «հայ չեն» և այդպես շարունակ:

Սույն անձնավորության գոյությունը արդեն սպառնալիք է Հայաստանի համար: Իսկ նրա հրապարակայնային գործնեությունը ուղղակի վիրավորական է մեր ժողովուրդի համար: Իր մեջ պարունակելով Արամ Զավենիչի ողջ թույնն ու մաղձը`  սույն անձնավորությունը օրվա ռեժիմով, գիշեր ու ցերեկ «աշխատում է» Հայաստանի և հայ ժողովուրդի դեմ: Նրա համար «ժողովուրդը»  բացառապես հանրության տականքն է, բոմժացած մասը, արտասահմանյան գործակալական ցանցի ներկայացուցիչները և սրիկաները: Սրա համար Արցախի անկումը ոչ թե ողբերգություն է, այլ հրաշք, որ վերջապես, ըստ նրա,  «Հայաստանը կազատվի այդ բալաստից և  կկարողանա կտրել իր պորտալարը Մոսկվայից և լիարժեք ձևով կմիաձուլվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Եվ զարմանալին չէ, որ սույն դավաճանը հենց Արամ Զավենիչի թիմակիցներից է:

Վերջինիս «գործնեության» իրական մոտիվների մասին մենք կխոսենք մեր մեկ ուրիշ վերլուծականում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ