«Ես համոզված եմ, որ Նիկոլի թիկնապահները մեծ հաճույքով ծեծելով նրան կտանեն որտեղ, որ պետք է։ Ցավոք, ունենք հոռոմցի գլխավոր, որը բախտի բերմամբ այս կաբինետն է զբաղեցրել, բռնաբարում է օրենքը և պատրաստ է ցանկացած տականքություն անել, միայն թե իր պաշտոնը պահպանի։ Գլխավոր դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ցավում եմ, այս հիմնարկում եղել են ազգանվեր և կան ազգանվեր դատախազներ, որոնք հենց հիմա թքած ունեն իր հրամանների վրա ու չեն կատարում։ Ձեզ գաղտնիք բացեմ, կան վարչություններ, որոնք որ հրաժարվել են այդ գործերով զբաղվել։ Եվ ինքն իր նմանների, ստորների մի հատ խումբ է ստեղծել, որոնք որ պատրաստ են, օրինակ, երեխայի օրորոցն էլ մոր ձեռքից վերցնել»,- նշեց Աթանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը