Քաղաքացիների անհնազանդության ակցիաները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ազգային անվտանգության ծառայության դիմաց քաղաքացիները օծանելիքներ և ժամացույցներ դրեցին:
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը մեկնաբանեց, որ օծանելիք և ժամացույց են դնում ԱԱԾ-ի դիմաց, քանի որ Նիկոլ Փաշինյանի կեցավայրից անհետացած օծանելիքի և ժամացույցի գործը քննվում է ԱԱԾ-ում:
Հարցին, թե իրավապահները տարբեր քաղաքական գործիչների են հրավիրում հանրահավաքներից առաջ, Սաղաթելյանը պատասխանեց, որ դա զարմանալի չէ, երկուսուկես տարի ԱԱԾ-ն զբաղված էր ոչ թե ժողովրդի և երկրի անվտանգությամբ, այլ զբաղված էր իշխանության անվտանգությամբ և իշխանությանը ոչ հաճելի մարդկանց մեկուսացմամբ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը