08 12 2020

«Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել մեր ուղերձի այսօրվա քննարկումը. Էդմոն Մարուքյան



Մենք նախաձեռնել ենք ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև ուղերձ ենք ընդունելու, որը որևէ քաղաքական շահարկում չունի: Ազգային ժողովում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ «Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումը ԱԺ խորհրդի նիստում: Բայց պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է հարցը քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել հարցը, որովհետև չեն ուզել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով: Երբ որ հասկացել են, որ անհնար է տապալել այս հարցը, այն պարտադիրր պետք է քննարկվի, որոշում է ընդունվել փակ անել քննարկումը: Մենք գտնում ենք, որ փակ անելն ընդհանարապես անիմաստ է, ինչ ելույթներ, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին, հետևաբար իմ գործընկերներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ