Քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ քայլը» խմբակցությանը: Պարզվեց, նրանք բոյկոտել են լսումները: Ես հրաժարվեցի շարունակել մասնակցությունս լսումներին: Ուզում էի նրանց նայելով խոսքս ասել...
Լավ, ուրիշ որտե՞ղ կարելի է ձեզ հետ քննարկել, բանավիճել, երբ դուք փախչում եք ձեր քաղաքական տանից, Կառավարությունից, կառավավարության առանձնատներից...
Գուցե կասեք Հանրայինի Պետրոսի մո՞տ... Նա էլ, երբ քննադատական խոսք է լսում Նիկոլի հասցեին, այն աստիճան է հոգեխանգարմունքի մեջ ընկնում, որ հազիվ ես քեզ զսպում բաժակով ջուրը երեսին շփելու գայթակղությունից:
Դուք ապրում եք տնփեսու հոգեբանությամբ, այն էլ՝ երեւի զոքանչ–կառավարչի շնչառության ռիթմի տակ:
Վախեցած–մոլորվածի ձեր այս քայլերով, դուք ստիպում եք ժողովրդին՝ ճնշման միջեցով ձեզ հեռացնել իշխանությունից:
Եվ, կարծում եմ, հեռու չէ այդ օրը... Նույնիսկ՝ շատ է մոտ...
Կոչ եմ անում հասարակությանը՝ մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր մասսայական միջոցառումներին, որոնք սկսվելու է վաղվանից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը