Գոռ Բադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հատված Փաշինյանի այսօրվա ելույթից, մարդու, ով վերջին 2,5 տարին բանակցել է Ացախի հարցով, և որպես դրա արդյունք ունենք կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և հայրենիքի կորուստ:
Մեջբերում. «...Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր...»:
Փաստ. 1995 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել, ավելին, 1995 թվականին ընդհանրապես ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել:
Ցավոք, Արցախի խնդրի պես բարդ բանակցային հարցով զբաղվել է մի մարդ, ով անգամ 2,5 տարի հետո այնքան չի տիրապետում Արցախի խնդրին, որ հղում է անում գոյություն չունեցած գագաթնաժողովների։
Այդ պատճառով էլ պատերազմ սկսվեց, դրա համար էլ պարտվեցինք։
Հ.Գ. Կարո՞ղ է բժիշկը, առանց հիվանդության պատմությանը տիրապետելու, էլ չասեմ՝ մասնագիտական գիտելիքի, կամ անհրաժեշտ փորձի, բուժել հիվանդին: Կվստահե՞ք ձեր հարազատների բուժումը այդ բժշկին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը