Դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հադես եկավ ուղերձով , որտեղ պատասխանում էր իր հասցեին հնչած մեղադրանքներին: Մի հատված ուղերձից ներկայացնում ենք ստորև.
«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա: Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը