Գոռ Բադյանը գրում է․
«Որոշեցի վերընթերցել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»: Սկիզբը կարդալուց հետո հասկացա, որ վերջերս էս ամենը տեսել ու վերապրել եմ , բացեցի վերջը` հասկանալու ճիշտ եմ զգացել, թե՞ ոչ...
ՎԱՐԱԳՈՒՅՐ ՓԱԿՈՂ. (Խորքից ներս է գալիս և առաջանում դեպի ռամպան) Բախտ չէ, Ուստյա՜ն, հիմա՜ր իմաստուն, այլ խրտվիլակներ և խաբեություն։ Հեքիաթ է սա հին, երազ չարաղետ, անցավ, գործ չունենք այլևս նրա հետ։ Էլ ի՞նչ թագավոր, ի՞նչ Նազար, ի՞նչ բան։ Փչեմ՝ կմթնի այս բեմն ու ռամպան։
Փչում է։ Բեմը մթնում է։
ՎԵՐՋ
Հ.Գ. Սրան նախորդող տեսարանում Նազարը և ագահ Ուստիանը փախչում են և փաստորեն ճիշտ էի զգում, որ նույնն է, ցավոք Դեմիրճյանը չէր գրել, որ այս ամենը մեզ արժենալու է հայրենիքի կորուստ և հազարավոր զոհեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը